Կատարի հեղուկ գազի արտահանումը նվազել է 96%-ով Հորմուզի փաստացի փակումից հետո

Հորմուզի նեղուցի փաստացի փակումից հետո Կատարի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանումը նվազել է 96%-ով: Հաշվետու ժամանակահատվածում երկիրը առաքել է ընդամենը 18 ՀԲԳ բեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 509 բեռի համեմատ, հաղորդել է Reuters-ը։

Արտահանման անկումը, ըստ գնահատականների, Կատարին արժեցել է մոտ 24 միլիարդ դոլարի եկամուտ: Համաշխարհային շուկայում կորցրած ծավալների մի մասը փոխհատուցվում է Միացյալ Նահանգներից ՀԲԳ մատակարարումների աճով։

Այս ֆոնին եվրոպական գազի շուկան բախվում է լրացուցիչ ռիսկերի: Եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները տարվա այս ժամանակահատվածի համար ռեկորդային ցածր մակարդակի վրա են, ինչը մտահոգություններ է առաջացնում ձմեռային սեզոնից առաջ գների հնարավոր կտրուկ բարձրացման վերաբերյալ:

Leave a comment