Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

https://arm.sputniknews.ru/20260826/serzh-sargsjani-nkatmamb-khapanman-mijvoc-e-yntrvel-bacakajelu-argelqy-106136398.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970398_89:0:1512:1067_1920x0_80_0_0_213ea5b8b27b069177dadd63570298fa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերժ սարգսյան, արգելք, սեդրակ քոչարյան, կալանք, տնային կալանք, ռոբերտ քոչարյան

սերժ սարգսյան, արգելք, սեդրակ քոչարյան, կալանք, տնային կալանք, ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Սերժ Սարգսյանը դեռ երեկ էր հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ երեկ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդի Սեդրակ Քոչարյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում Հակակառուպցիոն կոմիտե էր հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը։ Ավելի քան 1.5 ժամ անց Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալուց հետո Սարգսյանը հայտարարել էր, որ դեռևս չի հասկանում` քրեական գործն ինչի մասին է։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն, իսկ արդեն գիշերը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով։

Քրեական վարույթի շրջանակում Սեդրակ Քոչարյանից բացի ևս երեք անձ է կալանավորվել, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տնային կալանքի է ենթարկվել «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Որսկանյանը, իսկ նրա կինը և երկու դուստրերը կալանավորվել են։

Leave a comment