Անգլիացի հարձակվող Ռահիմ Սթերլինգը կարող է երկու տարով ազատազրկվել վտանգավոր վարման, ազոտի օքսիդի առկայության և բժշկական զննումից հրաժարվելու համար, հաղորդում է The Sun-ը։
31-ամյա ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածներով։
Մինչև հուլիսի 1-ը Սթերլինգը խաղում էր նիդերլանդական «Ֆեյենորդում», իսկ այժմ ակումբ չունի։ Մայիսին նա Անգլիայում ձերբակալվել էր թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Անգլիացին առավոտյան ժամը 9-ին Lamborghini մակնիշի մեքենայով Հեմփշիրի M3 մայրուղու վրա բախվել էր արգելապատնեշին: Ոստիկանությունը ձերբակալել էր ֆուտբոլիստին՝ մեղադրելով նրան թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու, վտանգավոր վարելու, C դասի թմրանյութ պահելու և թմրամիջոցների թեստ հանձնելուց հրաժարվելու մեջ։ Հետագայում նա գրավի դիմաց ազատ էր արձակվել մինչև հետաքննության ավարտը։
Կարիերայի ընթացքում Ռահիմ Սթերլինգը խաղացել է «Չելսիում», «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում» և Անգլիայի ազգային հավաքականում։
Դավիթ Եղիազարյան