Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման հարցով ԵԱՏՄ դաշնակիցների հետ խորհրդակցություններ չի անցկացնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Էական ռիսկեր ենք տեսնում՝ կապված Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի՝ օրենսդրորեն ամրագրված նախապատրաստության հետ, որը, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», — ասել է Աղասանդյանը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ նույն տարվա ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։