https://arm.sputniknews.ru/20260826/zgushaceq-erekhaner-en-inch-tsarajutjun-en-irakanacnelu-vostikannern-ustarva-meknarkin-106135120.html
Զգուշացե՛ք, երեխաներ են․ ինչ ծառայություն են իրականացնելու ոստիկաններն ուստարվա մեկնարկին
Զգուշացե՛ք, երեխաներ են․ ինչ ծառայություն են իրականացնելու ոստիկաններն ուստարվա մեկնարկին
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողների հետ «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ են իրականացվելու։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T12:17+0400
2026-08-26T12:17+0400
2026-08-26T12:17+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
գիտելիքի օր (սեպտեմբերի 1)
ուսումնական տարի
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106131057_0:83:1600:983_1920x0_80_0_0_426c630e3e041cf181794255ce0bca39.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները 2026-2027 թթ․ ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված ուժեղացված ծառայությունն իրականացվելու է ստացիոնար և շրջիկ տարբերակներով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես փողոցին մոտ ուսումնական հաստատությունների տարածքներում՝ հետիոտնային անցումներից օգտվելու և երթևեկությունը պատշաճ կազմակերպելու համար։ Որտեղ հետիոտնային անցում չլինի՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ քաղաքացիների անցումը խմբերով կիրականացվի։ Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողների հետ «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ է իրականացնելու։Ըստ Խաչատրյանի՝ այս ձևաչափում, մասնավորապես երեխաները, կկարողանան հարցուպատասխան ունենալ ոստիկանների հետ, գործնական վարժություններ են ունենալու։ Ոստիկանության պաշտոնյան հորդորեց ծնողներին ուշադիր լինել աշակերտների նկատմամբ, որպեսզի նրանք վտանգ ներկայացնող իրեր, մասնավորապես սառը զենքեր, սուր կտրող-ծակող իրեր իրենց մոտ չունենան ու առավել ևս դպրոց չտանեն։ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն էլ վարորդներին հորդորեց զգույշ լինել, դպրոցների մոտ էլ նույնիսկ 1 րոպեով 2-րդ գծում կանգառ/կայանում չանել։ Պնդեց՝ դա իրավախախտում է, քանի որ հետևից երթևեկող մեքենաների համար ստեղծվում է վթարային իրավիճակ, միևնույն ժամանակ նաև խցանումներ են լինում։ Մաթևոսյանը շեշտեց նաև, որ մինչև 7 տարեկան երեխաներին պարտադիր պետք է տեղափոխել մանկական նստատեղերով (car seat), իսկ 7-12 տարեկանները պետք է հետևի նստատեղում նստած լինեն ու անպայման ամրակապված։ Այս խախտումները կատարելու դեպքում սահմանվելու են օրենքով սահմանված պատիժներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106131057_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e352d3272b85b2315d68dd8964b4b723.jpg.webp
ներքին գործերի նախարարություն (նգն), գիտելիքի օր (սեպտեմբերի 1), ուսումնական տարի, ոստիկան
ներքին գործերի նախարարություն (նգն), գիտելիքի օր (սեպտեմբերի 1), ուսումնական տարի, ոստիկան
Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողների հետ «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ են իրականացվելու։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները 2026-2027 թթ․ ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված ուժեղացված ծառայությունն իրականացվելու է ստացիոնար և շրջիկ տարբերակներով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։
«Ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ են» ամենամյա միջոցառման շրջանակում սեպտեմբերի 1-ից 2-շաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության, հասարակական կարգի պահպանության և երթևեկության անվտանգության պահպանության։ Հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայություն է կազմակերպվելու համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի ուժերով։ Ծառայությունն իրականացվելու է ժամը 08։00-09։30 ու շարունակվելու է ժամը 12։00-ից մինչև դասերի ավարտը»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես փողոցին մոտ ուսումնական հաստատությունների տարածքներում՝ հետիոտնային անցումներից օգտվելու և երթևեկությունը պատշաճ կազմակերպելու համար։ Որտեղ հետիոտնային անցում չլինի՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ քաղաքացիների անցումը խմբերով կիրականացվի։
Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը դպրոցահասակ երեխաների և նրանց ծնողների հետ «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ է իրականացնելու։
Ըստ Խաչատրյանի՝ այս ձևաչափում, մասնավորապես երեխաները, կկարողանան հարցուպատասխան ունենալ ոստիկանների հետ, գործնական վարժություններ են ունենալու։
Ոստիկանության պաշտոնյան հորդորեց ծնողներին ուշադիր լինել աշակերտների նկատմամբ, որպեսզի նրանք վտանգ ներկայացնող իրեր, մասնավորապես սառը զենքեր, սուր կտրող-ծակող իրեր իրենց մոտ չունենան ու առավել ևս դպրոց չտանեն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն էլ վարորդներին հորդորեց զգույշ լինել, դպրոցների մոտ էլ նույնիսկ 1 րոպեով 2-րդ գծում կանգառ/կայանում չանել։ Պնդեց՝ դա իրավախախտում է, քանի որ հետևից երթևեկող մեքենաների համար ստեղծվում է վթարային իրավիճակ, միևնույն ժամանակ նաև խցանումներ են լինում։
Մաթևոսյանը շեշտեց նաև, որ մինչև 7 տարեկան երեխաներին պարտադիր պետք է տեղափոխել մանկական նստատեղերով (car seat), իսկ 7-12 տարեկանները պետք է հետևի նստատեղում նստած լինեն ու անպայման ամրակապված։ Այս խախտումները կատարելու դեպքում սահմանվելու են օրենքով սահմանված պատիժներ։