ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնյան կարծում է, որ անկախ դեպքերի նվազումից, միևնույնն է դեռ անելիքներ կան։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Անչափահասների շրջանում այս տարվա 6 ամսում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 1-ով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։
«2026 թվականի առաջին կիսամյակում 2 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 3։ Նվազում կա, դրական է, բայց մենք, այնուամենայնիվ, մտահոգություն ունենք։ Անկախ նրանից, որ դեպքերի նվազում կա, միևնույնն է, դեպքեր արձանագրվել են։ Նշանակում է դեռ անելիքներ ունենք»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել ՀՀ–ում ընթացիկ տարվա 5 ամսում, որոնցից 1269–ը վերաբերում է ապօրինի շրջանառության դեպքերին։