ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով

Քաղաքականություն

26.08.2026 | 11:49

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա է այցելել է՝ «հատուկ ծառայությունների  միջև շփումների համար»։ Այս մասին The Washington Post-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ այցի վերաբերյալ հարցին ի պատասխան, գրում է Meduza-ն։

Պեսկովը որևէ մանրամասն չի հայտնել բանակցություններից։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում էլ Պեսկովը պարզաբանել է, որ Ռեթքլիֆի շփումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «նախատեսված չեն եղել»։

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա էր ժամանել նախօրեին՝ չհայտարարված այցով։ Լրագրողները նկատել էին, որ առավոտյան Մոսկվա է ժամանում ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Հարցերին ի պատասխան՝ Պեսկովը նշել էր, որ Կրեմլը «որևէ տեղեկություն» չունի ինքնաթիռի մասին և այս շաբաթ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպելու ծրագրեր չկան։

Վարկածներից մեկի համաձայն՝ Ռեթքլիֆի այցը կարող է կապված լինել Ռուսաստանում բանտարկված ամերիկացի Չարլզ Զիմերմանի ազատ արձակման հետ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ ԿՀՎ տնօրենը եկել էր Պուտինին «նախազգուշացում» տալու։ Նման վարկած է առաջ է քաշել The Wall Street Journal-ը: Ըստ լրատվամիջոցի՝  ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է հավաքել, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը սկսել է պատրաստվել Ուկրաինայի հետ շարունակական պատերազմի համար մոբիլիզացիայի և, հնարավոր է, ծրագրում է «փորձարկել ՆԱՏՕ-ի վճռականությունը»՝ դաշինքի անդամ երկրների դեմ սադրանք կազմակերպելով։

Սա ԱՄՆ հետախուզության ծառայության ղեկավարի առաջին հայտնի այցն է Ռուսաստանի մայրաքաղաք՝ Ռեթքլիֆի նախորդի՝ Ուիլյամ Բըրնսի և Պուտինի միջև 2021 թվականի նոյեմբերին հանդիպումից ի վեր։ Այդ հանդիպումից մոտ երեք ամիս անց Ռուսաստանի նախագահը սկսել էր Ուկրաինա ներխուժումը։

Անցած շաբաթ ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել էր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին հարվածներ չհասցնել Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին և Ռուսաստանի «հյուսիսային շրջաններին», երբ ԱՄՆ-ը նախատեսում էր ռուսական մայրաքաղաք ուղարկել բարձրաստիճան պաշտոնյայի։ Այս մասին հայտնել են Financial Times-ը և այլ լրատվամիջոցներ։ Նրանց տվյալներով՝ Ուկրաինան համաձայնել է։

Սպիտակ տունը, ինչպես նաև ԿՀՎ-ն, Ռեթքլիֆի այցի մասին տեղեկությունները չեն մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment