https://arm.sputniknews.ru/20260826/rd-petdumaji-khvosnaky-hajastanin-kvoch-e-arel-keghts-qaghaqakanutjun-chvarel-106128815.html
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին կոչ է արել «կեղծ քաղաքականություն» չվարել
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին կոչ է արել «կեղծ քաղաքականություն» չվարել
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T10:59+0400
2026-08-26T10:59+0400
2026-08-26T11:10+0400
պետդումա
վյաչեսլավ վոլոդին
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106127755_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1f9957ec68f31f75aa508352d60298aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանը պետք է դադարեցնի «կեղծ քաղաքականություն» վարելը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը և շարունակելով օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։Նա նշել է, որ Հայաստանի կողմից դա «ցինիկ է և սխալ»։«Վերցրեք ու ասեք։ Դուք Եվրոմիությո՞ւն եք գնում։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,-ասել է ՌԴ Պետդումայի ղեկավարը։Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106127755_200:0:1640:1080_1920x0_80_0_0_c9523d4bee785a04fa892e568af0f604.jpg.webp
պետդումա, վյաչեսլավ վոլոդին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տեսանյութեր, տեսանյութ, видео
պետդումա, վյաչեսլավ վոլոդին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտի նախապատրաստումը։
«Ցանկալի է, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրոպական միություն մտնելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում դրա մասնակիցներին»,-ասել է Վոլոդինը «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից դա «ցինիկ է և սխալ»։
«Վերցրեք ու ասեք։ Դուք Եվրոմիությո՞ւն եք գնում։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,-ասել է ՌԴ Պետդումայի ղեկավարը։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։