https://arm.sputniknews.ru/20260826/sev-tsvovic-ciklvon-e-mvotenum-eghanaky-kpvokhvi-106129441.html
Սև ծովից ցիկլոն է մոտենում. եղանակը կփոխվի
Սև ծովից ցիկլոն է մոտենում. եղանակը կփոխվի
Sputnik Արմենիա
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T11:03+0400
2026-08-26T11:03+0400
2026-08-26T11:03+0400
սև ծով
ցիկլոն
անձրև
եղանակի տեսություն
եղանակ
եղանակը հայաստանում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61108603_0:84:1600:984_1920x0_80_0_0_f2988cc4db590cbfc75fd55549b9946d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, և օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած Իրաքից ներթափանցած տաք օդային հոսանքները կնահանջեն: Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Նշվում է, որ Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում գտնվել են հատկապես Արարատյան դաշտը, նրա նախալեռնային գոտին և Երևանը։Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին` օգոստոսի 26-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
սև ծով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61108603_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a6bdf1347ba70b17cbaa5de72707d324.jpg.webp
սև ծով, ցիկլոն, անձրև, եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, հայաստան
սև ծով, ցիկլոն, անձրև, եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, հայաստան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, և օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած Իրաքից ներթափանցած տաք օդային հոսանքները կնահանջեն: Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Նշվում է, որ Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում գտնվել են հատկապես Արարատյան դաշտը, նրա նախալեռնային գոտին և Երևանը։
«Սև ծովից ներթափանցող ցիկլոնը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին` օգոստոսի 26-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։