https://arm.sputniknews.ru/20260826/amuri-gqh-um-khvoshvor-hrdehy-marvel-e-7-mard-zvohvel-e-evs-9-i-tshakatagirn-anhajt-e-106127970.html
Ամուրի ԳՔՀ-ում խոշոր հրդեհը մարվել է․ 7 մարդ զոհվել է, ևս 9-ի ճակատագիրն անհայտ է
Ամուրի ԳՔՀ-ում խոշոր հրդեհը մարվել է․ 7 մարդ զոհվել է, ևս 9-ի ճակատագիրն անհայտ է
Sputnik Արմենիա
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 152-ի, նրանցից 36-ին տեղափոխել են հիվանդանոց։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T10:40+0400
2026-08-26T10:40+0400
2026-08-26T10:40+0400
ռուսաստան
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106125138_0:130:1031:710_1920x0_80_0_0_ab1fc95495ac2cbc68353a8d5f6b3f8a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ամուրի ԳՔՀ-ում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի, Չինաստանի ևս ինը քաղաքացու ճակատագիրը մնում է անհայտ, հայտնում է ձեռնարկությունը։Հրդեհը բռնկվել է օգոստոսի 25-ի առավոտյան՝ պիրոլիզի սարքավորման օժանդակ տեխնոլոգիական տեղամասում։Ամուրի գազաքիմիական համալրում հրդեհի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 152-ի, նրանցից 36-ին տեղափոխել են հիվանդանոց։«Ընդհանուր առմամբ բժշկական օգնության է դիմել 152 մարդ։ Հետազոտության արդյունքներով 36 տուժած հոսպիտալացվել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով։ Դիմած մյուս 116 անձանց ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանց հոսպիտալացում չի պահանջվել»,-ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ Ամուրի գազաքիմիական համալիրի շինհրապարակում հրդեհի օջախները չեզոքացվել են։ Ներկայումս մասնագետների վերահսկողությամբ ավարտում են տեխնոլոգիական գազերի մնացորդային ծավալների այրումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106125138_8:0:1031:767_1920x0_80_0_0_d8f13d58beb640d7cb93728ba3da21c5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հրդեհ
Բաժանորդագրվել
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 152-ի, նրանցից 36-ին տեղափոխել են հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ամուրի ԳՔՀ-ում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի, Չինաստանի ևս ինը քաղաքացու ճակատագիրը մնում է անհայտ, հայտնում է ձեռնարկությունը։
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 25-ի առավոտյան՝ պիրոլիզի սարքավորման օժանդակ տեխնոլոգիական տեղամասում։
«Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ՉԺՀ չորս քաղաքացիների՝ կապալառու կազմակերպության աշխատակիցների մարմինները։ Այսպիսով, հաստատվել է յոթ մարդու զոհվելը՝ ՌԴ մեկ քաղաքացու և ՉԺՀ վեց քաղաքացու։ Կապալառու կազմակերպության աշխատակից ևս ՉԺՀ 9 քաղաքացու ճակատագիրը մնում է անհայտ»,- ասված է ձեռնարկության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ամուրի գազաքիմիական համալրում հրդեհի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 152-ի, նրանցից 36-ին տեղափոխել են հիվանդանոց։
«Ընդհանուր առմամբ բժշկական օգնության է դիմել 152 մարդ։ Հետազոտության արդյունքներով 36 տուժած հոսպիտալացվել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով։ Դիմած մյուս 116 անձանց ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանց հոսպիտալացում չի պահանջվել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ամուրի գազաքիմիական համալիրի շինհրապարակում հրդեհի օջախները չեզոքացվել են։ Ներկայումս մասնագետների վերահսկողությամբ ավարտում են տեխնոլոգիական գազերի մնացորդային ծավալների այրումը։