Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆի՝ Մոսկվա այցի նպատակին։
Պեկովը «The Washington Post»-ին ասել է, որ այցը կապված է եղել հետախուզական գործակալությունների միջև շփումների հետ։ Կրեմլի խոսնակը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել։
Նա նաև նշել է, որ Պուտինի և Ռատկլիֆի միջև Մոսկվայում որևէ շփում չի նախատեսվում։