Հայաստանում գյուղատնտեսության անկումը շարունակվելու է. փորձագետը` պատճառների մասին

https://arm.sputniknews.ru/20260826/hajastanum-gjughatntesutjan-ankumy-sharunakvelu-e-pvordzagety-pattsharneri-masin-106066504.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916625_0:0:2560:1920_1920x0_80_0_0_92fe627544b7c089474d5897761e4d1e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյուղատնտեսություն, վարդան ալեքսանյան, ֆերմեր

հայաստան, գյուղատնտեսություն, վարդան ալեքսանյան, ֆերմեր

Բաժանորդագրվել

Վարդան Ալեքսանյանի խոսքով` գյուղացին հաճախ չունի հստակ պատկերացում, թե մասնագիտական հարցերի դեպքում ում պետք է դիմի։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիների շարունակական անկումը պետական քաղաքականության հետևանք է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս հայտնել էր, որ 2026 թ. 2–րդ եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում։

Ալեքսանյանի խոսքով` գյուղատնտեսությունը չափազանց զգայուն և խոցելի ոլորտ է, և աշխարհի տարբեր երկրներում այն գտնվում է պետական հատուկ ուշադրության ներքո։

«Գյուղատնտեսությունը պարզապես տնտեսության հերթական ճյուղը չէ, այլ առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կենսական նշանակության ոլորտ։ Անասնաբուծության և բուսաբուծության ոլորտներում արձանագրվող անկման կայուն միտումը պատահական չէ և մեծապես պայմանավորված է պետական կառավարման ու կարգավորման արդյունավետությամբ», – ասաց փորձագետը։

Ըստ Ալեքսանյանի՝ խնդիրների հիմքերից մեկը գյուղատնտեսության նախարարության լուծարումն էր. այն ժամանակ իշխանությունները պնդում էին, որ ոլորտի գործառույթները շարունակվելու են իրականացվել էկոնոմիկայի նախարարության շրջանակում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դա լիարժեք չի ապահովել ոլորտի արդյունավետ կառավարումը։

«Գյուղատնտեսության ոլորտում թուլացել են նաև խորհրդատվական և տեղեկատվական գործառույթները։ Նախկինում գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների միջոցով ֆերմերները կարող էին մասնագիտական խորհրդատվություն ստանալ, մինչդեռ դրանց լուծարումից հետո այդ համակարգը փաստացի չի գործում նախկին արդյունավետությամբ», – նշեց փորձագետը։

Նա ընդգծեց, որ այսօր գյուղացին հաճախ չունի հստակ պատկերացում՝ ում պետք է դիմի մշակաբույսերի պաշտպանության, պարարտանյութերի կիրառման, ցանքաշրջանառության կամ այլ մասնագիտական հարցերի վերաբերյալ։ Փորձագետի համոզմամբ՝ այս ամենը անմիջական ազդեցություն է ունենում գյուղատնտեսության արտադրողականության վրա։

«Գյուղոլորտում ցուցանիշների նվազման դինամիկան շարունակվելու է, քանի դեռ այսպիսի քաղաքականություն է իրականացվում։ Գյուղատնտեսությունն այնքան զգայուն ոլորտ է, որ ցանկացած սխալ կամ վրիպում կարող է շղթայական ազդեցություն ունենալ՝ խնդիրներ ստեղծելով միանգամից մի քանի ենթաճյուղերում», – ասաց փորձագետը։

Ալեքսանյանը կարևորեց նաև ոլորտում երկարաժամկետ և կանխատեսելի պետական քաղաքականության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ֆերմերը պետք է հասկանա, թե պետությունը առաջիկա տարիներին որ ուղղություններն է առաջնահերթ համարելու։

Այս համատեքստում նա խնդիր է համարում տարբեր գյուղատնտեսական արտադրատեսակների համար առանձին տարիներին իրականացվող սուբսիդավորման ծրագրերը։

«Օրինակ` եթե մեկ տարի սուբսիդավորվում է դեղձի արտադրությունը, իսկ հաջորդ տարի ֆերմերը չգիտի՝ այդ աջակցությունը շարունակվելու է, թե ոչ, դա չի ստեղծում երկարաժամկետ ներդրումների և արտադրության ընդլայնման համար անհրաժեշտ վստահություն։ Ֆերմերը պետք է զգա կայունություն, երկարաժամկետայնություն։ Երբ կան կարճաժամկետ, պահի տակ ընդունվող որոշումներ, դա չի կարող բավարար պայման լինել գյուղատնտեսության զարգացման համար»,– նշեց նա։

Գյուղատնտեսության ոլորտի մյուս առանցքային խնդիրը, ըստ փորձագետի, արտադրանքի իրացումն է։ Նա ընդգծեց, որ անգամ արտադրության ծավալների ավելացումը չի կարող ապահովել ոլորտի կենսունակությունը, եթե արտադրողը չունի իր ապրանքը կայուն շուկայում իրացնելու հնարավորություն։

«Եթե կա արդյունավետ իրացման համակարգ, ուրեմն կա կենսունակ ոլորտ։ Եթե չկա արդյունավետ իրացման համակարգ, ոլորտը չի կարող արդյունավետ գործել։ Իրացման ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, գնող և իրացնող օղակների անկատարությունը բացասաբար են ազդում ինչպես գյուղատնտեսական արտադրության, այնպես էլ արտահանման վրա», – նշեց Ալեքսանյանը։

Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող դիվերսիֆիկացման խնդրին` շեշտելով, որ նոր շուկաներ դուրս գալու դեպքում պետք է հաշվի առնել գյուղատնտեսական արտադրանքի առանձնահատկությունները՝ արագ փչանալը, լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև տարբեր երկրներում որակի և սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող պահանջները։

Leave a comment