Պարեկները երեխային տեղափոխել են ԲԿ․ ՆԳՆ

Տեսանյութեր
Պաշտոնական

Պարեկները երեխային տեղափոխել են ԲԿ․ ՆԳՆ (տեսանյութ)

Օգոստոսի 25-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում երեխան գրկին մի քաղաքացի մոտեցել է պարեկային ծառայողներին և հայտնել, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է։ Պարեկներն անմիջապես ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հասարակական կարգը պահպանելուց բացի, անհրաժեշտության դեպքում միշտ քաղաքացու կողքին են՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր ահազանգի։

Leave a comment