ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

25.08.2026 | 21:17

Կենտրոնական հետախուզական վարչության  տնօրեն Ջոն Ռեթկլիֆը  Մոսկվա է ժամանել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով՝ «հանդիպումներ անցկացնելու» համար։ Այս մասին հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռն ինը տարվա ընթացքում առաջին անգամ վայրէջք է կատարել Ռուսաստանում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ տեղյակ չէ Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին, և այս շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցություններ նախատեսված չեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment