https://arm.sputniknews.ru/20260825/eth-n-hastatel-e-andam-erkrneri-ajd-tvum-hh-i-hamar-2027-i-msi-nermutsman-qvvotanery-106116001.html
ԵՏՀ-ն հաստատել է անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար 2027-ի մսի ներմուծման քվոտաները
ԵՏՀ-ն հաստատել է անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար 2027-ի մսի ներմուծման քվոտաները
Sputnik Արմենիա
Քվոտաների շրջանակներում կարելի է առանց մաքսատուրքի ապրանքներ ներմուծել երրորդ երկրներից։ Տավարի մսի քվոտան Հայաստանի համար կմնա նույնը, խոզի և հավի մսի քվոտան… 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T20:53+0400
2026-08-25T20:53+0400
2026-08-25T20:53+0400
միս
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
քվոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28280757_0:148:3117:1901_1920x0_80_0_0_83a18dac7575aa39a9c7f7921b8f1b2e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին), անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար հաստատել է 2027 թվականի մսի ներմուծման քվոտաները: Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի ու Ղրղզստանի համար սակագնային քվոտաները հաշվարկված են՝ հաշվի առնելով ներքին արտադրության և սպառման տարբերությունը։Հայաստան խոշոր եղջերավոր կենդանիների մսի ներկրման քվոտան կկազմի 8 հազար տոննա, խոզի մսինը՝ 14 հազար տոննա, թռչնամսինը՝ 45 հազար տոննա: 2026 թվականի համեմատ տավարի մսի քվոտայի ծավալը անփոփոխ է, խոզի մսի դեպքում աճել է հազար տոննայով, իսկ թռչնամսի դեպքում՝ 3 հազար տոննայով։ Կաթնային շիճուկի քվոտան չեղյալ է հայտարարվել:Սառեցված տավարի միսը Հայաստանը ներմուծում է հիմնականում Հնդկաստանից (մատակարարումների 73%-ը)։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 13%, Բրազիլիայի և Բելառուսի մասնաբաժինը՝ մոտ 5-ական տոկոս: Թռչնամսի ներկրման մեջ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 30-ական տոկոսից փոքր-ինչ ավելի, Չինաստանինը՝ 16%, Բրազիլիայինը և Վրաստանինը՝ մոտ 6-ական տոկոս (տվյալները ներկայացված են 2025 թվականի կտրվածքով)։Երրորդ երկրներից ԵԱՏՄ անմաքս ներմուծման քվոտաները գործում են նաև էլեկտրական մեքենաների, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար: Ռուսաստանը հրաժարվել է էլեկտրական մեքենաների քվոտայից։ Մեծ պահանջարկի ֆոնին Հայաստանի համար դրանց անմաքս ներմուծման քվոտան վերջերս ավելացել է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28280757_193:0:2924:2048_1920x0_80_0_0_9baa35e2a87023a84e9082f07fb8ee7f.jpg.webp
միս, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), քվոտա
միս, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), քվոտա
Քվոտաների շրջանակներում կարելի է առանց մաքսատուրքի ապրանքներ ներմուծել երրորդ երկրներից։ Տավարի մսի քվոտան Հայաստանի համար կմնա նույնը, խոզի և հավի մսի քվոտան փոքր-ինչ կավելանա։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին), անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար հաստատել է 2027 թվականի մսի ներմուծման քվոտաները: Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի ու Ղրղզստանի համար սակագնային քվոտաները հաշվարկված են՝ հաշվի առնելով ներքին արտադրության և սպառման տարբերությունը։
Հայաստան խոշոր եղջերավոր կենդանիների մսի ներկրման քվոտան կկազմի 8 հազար տոննա, խոզի մսինը՝ 14 հազար տոննա, թռչնամսինը՝ 45 հազար տոննա: 2026 թվականի համեմատ տավարի մսի քվոտայի ծավալը անփոփոխ է, խոզի մսի դեպքում աճել է հազար տոննայով, իսկ թռչնամսի դեպքում՝ 3 հազար տոննայով։ Կաթնային շիճուկի քվոտան չեղյալ է հայտարարվել:
Սահմանված ծավալների շրջանակներում արտադրանքը ներմուծվում է առանց մաքսատուրքերի վճարման։ Քվոտաները գերազանցելու դեպքում կիրառվում են՝ տավարի մսի համար 15%, խոզի մսի համար՝ մինչև 25%, թռչնամսի համար՝ 25% կամ 80% դրույքներ՝ կախված արտադրանքի տեսակից: ԵԱՏՄ պետություններից մատակարարումների վրա քվոտաներ և տուրքեր չեն տարածվում։
Սառեցված տավարի միսը Հայաստանը ներմուծում է հիմնականում Հնդկաստանից (մատակարարումների 73%-ը)։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 13%, Բրազիլիայի և Բելառուսի մասնաբաժինը՝ մոտ 5-ական տոկոս: Թռչնամսի ներկրման մեջ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 30-ական տոկոսից փոքր-ինչ ավելի, Չինաստանինը՝ 16%, Բրազիլիայինը և Վրաստանինը՝ մոտ 6-ական տոկոս (տվյալները ներկայացված են 2025 թվականի կտրվածքով)։
Երրորդ երկրներից ԵԱՏՄ անմաքս ներմուծման քվոտաները գործում են նաև էլեկտրական մեքենաների, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար: Ռուսաստանը հրաժարվել է էլեկտրական մեքենաների քվոտայից։ Մեծ պահանջարկի ֆոնին Հայաստանի համար դրանց անմաքս ներմուծման քվոտան վերջերս ավելացել է։