Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

Բաժանորդագրվել

Լրացվում է

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չիգտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետև չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար», գրել է Արամ Թորոսյանը։

Նա պահանջել է զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից, քանի որ վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

Leave a comment