«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի եզրային հարձակվող Սավինյոն տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 99 միլիոն եվրո։

Սավինյոն 2024 թվականին ֆրանսիական «Տրաայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որը 25 միլիոն եվրո էր վճարել տրանսֆերի համար: Մանչեսթերցիների կազմում բրազիլացին մասնակցել է 84 հանդիպման, դարձել է 7 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 13 խաղ ու խփել 1 գոլ։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment