Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)

Քաղաքականություն

25.08.2026 | 15:18

Օգոստոսի 25-ին  Լաչինում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և «Ազերէներջի» ԲԲԸ-ի հանդիպումը Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ընկերության ներկայացուցիչների միջև, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի Նախարարների կաբինետի տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը, ինչպես նաև այդ նպատակներով Ադրբեջանի և Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները պետական ​​սահմանին կապակցելու հնարավոր տարբերակները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Հ․Գ․ Քիչ առաջ հանդիպման մասին նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները»։

Leave a comment