https://arm.sputniknews.ru/20260825/adrbejancu-hetvo-gvotemartely-mi-pvoqr-ajl-mvotecum-e-pahanjum-terterjany-haghtanaki-masin-106108013.html
Ադրբեջանցու հետո գոտեմարտելը մի փոքր այլ մոտեցում է պահանջում. Տերտերյանը` հաղթանակի մասին
Ադրբեջանցու հետո գոտեմարտելը մի փոքր այլ մոտեցում է պահանջում. Տերտերյանը` հաղթանակի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Մովսես Կարապետյանը աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների վաստակած 4 մեդալը… 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T17:45+0400
2026-08-25T17:45+0400
2026-08-25T17:45+0400
տեսանյութեր
սամվել տերտերյան
ըմբշամարտիկ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
չեմպիոն
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106107868_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fa87e02cdbd84f70e0e59c3c72a44267.jpg.webp
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Մովսես Կարապետյանը աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների վաստակած 4 մեդալը համարում է լավ արդյունք, բայց համոզված է, որ առնվազն ևս 3 քաշային կարգում հնարավոր էր անհամեմատ բարձր արդյունքների հասնել։ Կարապետյանն ու ըմբիշը Սամվել Տերտերյանը, որը հաղթելով ադրբեջանցուն, դարձավ աշխարհի չեմպիոն Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում ներկայացրել են աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքները, սպասելիքները ու չիրականացված հնարավորությունները։Սամվել Տերտերյանը իր հաջողությունը շատ հանգիստ է տոնում։ «Ես շատ լավ խորհրդատուներ ունեմ` մարզիչներս և արդեն աշխարհի չեմպիոն դարձած եղբայրս` Գասպար Տերտերյանը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքները։ Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում առանձնացնել ոչ մի մենամարտ` չնայած ադրբեջանցու հետո գոտեմարտելը, ուզեմ թե չուզեմ, մի փոքր այլ մոտեցում է պահանջում», – նշեց Սամվել Տերտերյանը։Նշենք, որ Բրատիսլավայում կայացած մրցաշարում օգոստոսի 18–ին Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին ու դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106107868_480:0:1920:1080_1920x0_80_0_0_bef0f55568b0fc1d8d9b6dc7b8dea004.jpg.webp
տեսանյութեր, սամվել տերտերյան, ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, չեմպիոն, ադրբեջանցի, видео
տեսանյութեր, սամվել տերտերյան, ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, չեմպիոն, ադրբեջանցի, видео
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Մովսես Կարապետյանը աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների վաստակած 4 մեդալը համարում է լավ արդյունք, բայց համոզված է, որ առնվազն ևս 3 քաշային կարգում հնարավոր էր անհամեմատ բարձր արդյունքների հասնել։ Կարապետյանն ու ըմբիշը Սամվել Տերտերյանը, որը հաղթելով ադրբեջանցուն, դարձավ աշխարհի չեմպիոն Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրույցում ներկայացրել են աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքները, սպասելիքները ու չիրականացված հնարավորությունները։
Սամվել Տերտերյանը իր հաջողությունը շատ հանգիստ է տոնում։ «Ես շատ լավ խորհրդատուներ ունեմ` մարզիչներս և արդեն աշխարհի չեմպիոն դարձած եղբայրս` Գասպար Տերտերյանը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքները։ Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում առանձնացնել ոչ մի մենամարտ` չնայած ադրբեջանցու հետո գոտեմարտելը, ուզեմ թե չուզեմ, մի փոքր այլ մոտեցում է պահանջում», – նշեց Սամվել Տերտերյանը։
Նշենք, որ Բրատիսլավայում կայացած մրցաշարում օգոստոսի 18–ին Սամվել Տերտերյանը (77 կգ) հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին ու դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն։