Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է հունգարական «Ֆերենցվարոշից» հեռանալուն:

Հունգարական Global Fradi-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է իսրայելական «Հապոել Պետահ-Տիկվա»: Տրանսֆերի արժեքը գնահատվում 1 միլիոն եվրո:

Էդգար Սևիկյանը 2024 թվականից է խաղում «Ֆերենցվարոշում»: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Ակրոնում», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 13 խաղի ու կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Իսրայելի ավարտված առաջնությունում «Հապոել Պետահ-Տիկվան» գրավել է 6-րդ տեղը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment