Քաղաքականություն
25.08.2026 | 17:30
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անկեղծ երախտագիտություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկրի անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար։ Այս մասին Զելենսկին գրել է X-ի իր միկրոբլոգում ու հրապարակել ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված նամակները։
«Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է։ Մենք հույս ունենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունն ու պատրաստ է օգնել, ինչ հարցում կարող է»,- ընդգծել է Զելենսկին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի