Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել, հայտնում է CBC News-ը։
Հաղորդվում է, որ զոհվածներից վեցը հայտնաբերվել են ավագ դպրոցում, մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ևս երկուսը հայտնաբերվել են բնակելի տանը, սակայն ոստիկանությունը կարծում է, որ միջադեպերը փոխկապակցված են։
Եվս 25 մարդ տուժել է։ Հրաձգության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել։ Դրդապատճառները դեռևս չեն բացահայտվել։