Եկեղեցու մասին զեկույցը կներկայացվի 1 ամսից. Փաշինյանը պատրաստ է բանակցել կաթողիկոսի հետ

https://arm.sputniknews.ru/20260825/ekeghecu-masin-zekujcy-knerkajacvi-1-amsic-pashinjany-patrast-e-banakcel-katvoghikvosi-het-106108561.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039750_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d28113049ca4f3a9636c4d8d2f1fb485.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

հայաստան, նիկոլ փաշինյան, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Վարչապետը հայտարարեց, թե պատրաստ է Գարեգին Երկրորդի հետ նստել մի սեղանի շուրջ ու բանակցել, եթե նա ընդունի, որ եկեղեցում խնդիրներ կան, ու բարենորոգում է պետք։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ Մոտ մեկ ամսից ՀՀ կառավարությունը կընդունի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող զեկույցը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանին։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ իր հանձնարարականով Հայ առաքելական եկեղեցում առաջացած «խոր ճգնաժամի մասին» զեկույց է պատրաստվում։

«Կառավարությունն ամենաուշը 1 ամսվա ընթացքում կհրապարակի զեկույց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին։ Ես առաջարկելու եմ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել, բոլոր փաստերը քննել և արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ»,- այսօր հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ինքը պատրաստ է Գարեգին Երկրորդի հետ նստել մի սեղանի շուրջ ու բանակցել, եթե նա ընդունի, որ եկեղեցում խնդիրներ կան, ու բարենորոգում է պետք։

«Եթե Գարեգին Բ-ն ընդունի էդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, կնստեմ իր հետ, ամենայն հարգանքով կքննարկեմ էդ օրակարգը։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և դրանք պահելու հստակ մեխանիզմներ։ Ես աշխատանքային մակարդակով ասել եմ, որ, այո՛, կարծում եմ, որ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, թե բարեվարքության կանոնի համար չկան մերոնքականներ ու ոչ մերոնքականներ, կանոնները բոլորի համար են։ Փաշինյանի խոսքով՝ «եկեղեցու բարենորոգման» շարժմանը միացել են այն մարդիկ, որոնք ընդունում են, որ խնդիրներ կան։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե ինքը չի կարող հանդուրժել, որ եկեղեցու պաշտպանության դիրքից հանդես են գալիս մարդիկ, որոնք չգիտեն, թե որն է կտակարանի, ավետարանի ու Աստվածաշնչի մեջ տարբերությունը, քանի որ նրանց համար եկեղեցին, ըստ վարչապետի, փող լվանալու հարթակ է և այլն։

Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հերթական անգամ մեղադրեց «պատերազմի կուսակցության ներկայացուցիչ» լինելու մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 20-ի նիստում հավանության արժանացավ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որը տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։

Leave a comment