Բրազիլիայում տեղացած հորդառատ անձրևները, որոնք վնաս են հասցրել երկրի սուրճի պլանտացիաների բերքին, կարող են հանգեցնել արաբիկա տեսակի սուրճի հատիկների համաշխարհային դեֆիցիտի։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Հարավամերիկյան երկրում տեղացած հորդառատ անձրևներն ազդում են ոչ միայն բերքի քանակի և որակի վրա, այլև դժվարացնում են սուրճի մատակարարումները այլ երկրներ։ Բրազիլիան ապահովում է աշխարհում արաբիկա տեսակի սուրճի արտադրության մոտ 45%-ը։ Գործակալության նշմամբ՝ այս իրավիճակն արդեն նվազեցնում է խոշոր սրճարաններում, այդ թվում՝ Starbucks-ում, Luigi Lavazza-ում և Ilycaffe-ում վաճառվող բարձրորակ սուրճի խառնուրդների հասանելիությունը։
«Դեպքերի ճնշող մեծամասնությունում խնդիրներ են առաջանում սուրճի հատիկների որակի հետ, ինչի հետևանքով սուրճն ավելի բարձր աստիճանի ֆերմենտացիա է ունենում, ինչը էականորեն ազդում է պատրաստի ըմպելիքի վրա», – Bloomberg-ին հայտարարել է Բրազիլիայի սուրճ արտադրողների խոշորագույն կոոպերատիվի՝ Expocacer-ի գլխավոր տնօրեն Սիմաո դե Լիման։
Դե Լիման հավելել է, որ 2026 թվականին Բրազիլիայում սուրճի հատիկների մոտ 20%-ը քշվել է արևադարձային հորդառատ անձրևների հետևանքով։ Սովորաբար այդ ցուցանիշը կազմում է 5-7%։
Bloomberg-ի վերլուծության համաձայն՝ Լոնդոնի ICE բորսայում արաբիկա սուրճի ֆյուչերսների գները հունիսից աճել են 35%-ով՝ տեսակի աճող դեֆիցիտի և որակի վատթարացման պատճառով։