Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մասնակցել է Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացված «Rubinstein Chess Festival 2026» շրջանային մրցաշարին։

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, որ 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Հայկ Մարտիրոսյանը հավաքել է 5 միավոր և կիսել է 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ տեղը։

Leave a comment