Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Լաչին քաղաքում


ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Լաչին քաղաքում։

Հայկական կողմից մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ներկայացուցիչները, իսկ ադրբեջանական կողմից՝ Էներգետիկայի նախարարությունը և «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։


 

Leave a comment