Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում

UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին:

«Իմ քաշային կարգում չեմպիոնության լավ հավակնորդները քիչ չեն: Կարծում եմ՝ առջևում դեռ երեք դիտարծան ու ծանր մենամարտեր են լինելու»,- 34-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Իսլամ Մախաչևը նախորդ մենամարտն անցկացրել է օգոստոսի 15-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իռլանդացի Իան Հարիին: Ռուսաստանցի մարտիկը խառը մենամարտերում ունի 29 հաղթանակ ու 1 պարտություն։

Leave a comment