Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն օրինաչափ չէ, նա ԱԺ պատգամավոր է․ Էրիկ Ալեքսանյան

https://arm.sputniknews.ru/20260825/levvon-qvocharjani-tan-khuzarkutjunn-orinachap-che-na-azh-patgamavvor-e-erik-aleqsanjan-106099324.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106096698_343:0:1467:843_1920x0_80_0_0_e964555d85e35369f9ad3876bf687d6c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, լևոն քոչարյան, էրիկ ալեքսանյան

հայաստան, լևոն քոչարյան, էրիկ ալեքսանյան

Բաժանորդագրվել

Փաստաբանը չբացառեց, որ առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է նման միջնորդությամբ խորհրդարան գալ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում կատարված խուզարկությունն օրինաչափ չէ, քանի որ անձեռնմխելիության խոչընդոտը հաղթահարված չի եղել։ Քոչարյանի բնակարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Լևոն Քոչարյանը, հանդիսանալով ԱԺ պատգամավոր, օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարվել ոչ միայն անազատության հետ կապված կամ չկապված որևէ գործողության կատարման, այլև փաստացի քրեական հետապնդման իրականացման առումով։ Դե յուրե Լևոն Քոչարյանը չունի որևէ կարգավիճակ, սակայն դե ֆակտո ունի մեղադրյալի կարգավիճակ»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այս խուզարկությամբ փորձում էին հասկանալ, թե արդյոք Լևոն Քոչարյանն ապօրինի ծագում ունեցող որևէ գույք, դրամական միջոցներ կամ այլ միավորներ բնակարանում պահում է, թե ոչ։ Սա ենթադրում է, որ փաստացի քրեական հետապնդում է, ինչի համար գլխավոր դատախազը պետք է Ազգային ժողովում համապատասխան միջնորդագիր ներկայացներ անձեռմխելիության հաղթահարման և քրեական հետապնդում սկսելու համար։

Փաստաբանը չբացառեց, որ առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է նման միջնորդությամբ խորհրդարան գալ։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։

Leave a comment