ՀՀ ժողովուրդը 20 տարի է փորձում է հասկանալ, թե ինքն ինչ էր արել, որ Քոչարյանը վրեժ էր լուծում. Ալեքսանյան

ՀՀ ժողովուրդը 20 տարի է փորձում է հասկանալ, թե ինքն ինչ էր արել, որ Քոչարյանը վրեժ էր լուծում. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մի հեռացեք, սա էլ հո «Իմ քայլ»-ի ցուցակը չի, որ պատգամավոր դառնաք, հետո հեռանաք Քոչարյանի մոտ»,-ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Խոսելով Աննա Գրիգորյանի ելույթի մասին՝ Ալեքսանյանը նշեց. «Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանը կարող էր չգալ Հայաստան, չէ տիկին Գրիգորյան, Քոչարյանը չէր կարող չգալ Հայաստան, ավելին ասեմ, երբ Քոչարյանն արդեն մտել էր քաղաքական պրոցեսների մեջ, խնդրում էր, որ իրեն թողնեն գնար, դուք ինքնակամ որոշում չեք կայացրել, որովհետև դուք դրա հնարավորությունը չունեք, դուք այդ հնարավորությունը ծախել եք վաղուց: ՀՀ ժողովուրդը 20 տարի է փորձում է հասկանալ, թե ինքն ինչ էր արել, որ Քոչարյանը վրեժ էր լուծում ու չի կարողանում: Երևանի կենտրոնում անզեն մարդկանց եք սպանել, ծեծել եք, ջարդել եք, հարստահարել եք»:

Անդրադառնալով Քոչարյանի հետ կապված ներկայիս գործընթացներին՝ Ալեքսանյանն ասաց. «Հակակոռուպցիոնի հայտարարությունում ասվում է, որ պետությունը 44 միլիոն դրամով վաճառել է 8.3 հեկտար տարածք Երևանի Աճառյան փողոցի հարակից տարածքում, եթե գնանք անմեղության կանխավարկածով ու չմտածենք, որ այստեղ կոռուպցիոն սխեմա կա, ապա ամենահավանական տարբերակն այն է, որ ինչ որ Black Friday է եղել»:

Ինչ վերաբերում է բանակում ինքնասպանությունների հետ կապված ընդդիմության հայտարարությանը՝ Ալեքսանյանը նշեց. «Բանակում կա և միշտ էլ եղել է պրոբլեմ ու դա արտացոլված է նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին: 2025 թվականին եղել է բանակում զոհերի ու ինքնասպանությունների պատմական մինիմումը, բայց օրինակ՝ 2000-ականներին տարիներ կան, որ 20-ով, 30-ով, 50-ով դեպք է եղել: Ձեր առաջնորդի տղան ԱԺ-ում ասում էր «գործ տալ», եթե ԱԺ-ում եք այդ բառապաշարը բերում, եթե ԱԺ պատգամավորի կողմից հաղորդում տալն եք «գործ տալ» ներկայացնում, դուք ինչ իրավունք ունեք բանակում միջադեպերի մասին խոսեք, դուք շատ-շատ պետք է գնաք դիմեք այս կամ այն հեղինակությանը, որ այդ միջադեպերը լուծի, դուք դրա խրախուսողն եք, որովհետև ձեր մենթալիտետն ու արժեհամակարգը դրանից այն կողմ չի գնում անկախ նրանից, թե ինչ շոր են հագցրել ու ինչ աթոռի վրա են նստեցրել»:

Leave a comment