Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.08.2026 | 13:19

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրեց Կենտրոնական Ասիայի ժողովուրդներից՝ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հնչեցրած ձևակերպումների համար՝ դրանք որակելով «անշնորհք արտահայտություն» և «նեոֆաշիզմ»։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը քննադատել էր իշխանությունների վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ մասնավորապես հայտարարելով, թե «հայ ժողովուրդը ոչ «մանկուրտ» է, ոչ էլ Կենտրոնական Ասիայի անապատներից սերած քոչվոր, որ հրաժարվի իր պատմական հիշողությունից ու հազարամյա հայրենիքից»։

«Ուզում եմ ներողություն խնդրել Կենտրոնական Ասիայի պետությունների բարեկամ ժողովուրդներից նախորդ ելույթում հնչած ամփույթ և անշնորհք արտահայտության համար։ Ցավալի է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն իր առաջին ելույթով նման արտահայտությամբ է հանդես գալիս։ Նեոֆաշիզմն այս դահլիճում տեղ չունի»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանարամսները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment