Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հասարակություն

25.08.2026 | 13:04

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ դատարան կալանքի տարվելու նպատակով, սակայն ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել է բժշկական հաստատություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռ.Ք.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն»,- հայտնում են կառույցից:

Նշենք, որ այս հիմքով անձը կարող է ձերբակալված մնալ առավոլագույնը 24 ժամ: Այս ընթացքում Քոչարյանի ինքնազգացողությունը թույլ կտա նրան ներկայացնել դատարան, թե ոչ, դեռ հայտնի չէ:

Արաքս Մամուլյան

Leave a comment