Թուրինի «Յուվենտուսի» եզրային հարձակվող Քենան Յիլդիզը լուրջ վնասվածք է ստացել «Ֆրոզինոնեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրի խաղում (1:0), հաղորդում է Tuttosport-ը։
21-ամյա թուրք ֆուտբոլիստը ձախ ոտքի կոտրվածք է ստացել և փոխարինվել է խաղի 69-րդ րոպեին։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կա վիրահատության անհրաժեշտությունը։ Յիլդիզի վերականգնումը, ենթադրաբար, կտևի շուրջ երեք ամիս։
Անցած մրցաշրջանում Քենան Յիլդիզը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 47 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Դավիթ Եղիազարյան