Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ


Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղած մաղթանքների համար: 


Թուրքիայի հաստատակամ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ընկած է աննախադեպ ամուր հարաբերությունների հիմքում՝ նշել է Ուկրաինայի ղեկավարը:


Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան գնահատում է Էրդողանի անձնական մասնակցությունն ու Թուրքիայի միջնորդությունը ռուսական գերությունից ուկրաինացիներին տուն վերադարձնելու և խաղաղությունը մոտեցնելու ջանքերում:

Դիտումների քանակ5

Leave a comment