ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում էանձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարրի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և
հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի ևս 2-3, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով, փետրվարի 12-15-ին ողջ
հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։