Գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի «Աֆիպ» նավթավերամշակման գործարանին։
Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքի վրա նույնպես հարձակում է եղել․ այնտեղ նույնպես կա նավթավերամշակման գործարան։
Կրասնոդարի Սեւերսկի շրջանի «Աֆիպսկայա» երկաթուղային կայարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, գնացքների և այլ շարժակազմի ուշացումներ։