2 մարդ է զոհվել Կրասնոդարի վրա ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով. մարզպետ

Բաժանորդագրվել

ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ևս երկու մարդ տուժել է։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ն գիշերը հարձակվել է Կրասնոդարի երկրամասի քաղաքացիական օբյեկտների վրա, ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի վրա, զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։

​«Հարվածը դիպել է Սևերսկի շրջանին։ Անօդաչուի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի տարածքում։ Ցավոք, երկու մարդ զոհվել է… Եվս երկու մարդ տուժել է»,-MAX հարթակի իր ալիքում գրել է Կոնդրատևը։

Մարզպետը հավելել է, որ Աֆիպսկի ավանում վնասվել է առնվազն 10 սեփական տուն։ Դրանցից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման ձեռնարկության տարածքում։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու օպերատիվ ծառայությունները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment