Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է: Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Ավելի վաղ հայտնել ենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն է ընթանում:
Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
[25.08.2026 9:06] Լիլիթ Դեմուրյան: Ըստ ԶԼՄ-ներում տարածվող լուրերի՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա» մեքենաների սրահը կապարակնքված է, իսկ «Օրանժ ֆիթնես» մարզական համալիրում խուզարկություն է ընթանում:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Leave a comment