Այս տարվա 6 ամսում ՀՀ–ում ավելի շատ կացության կարգավիճակ ստացել են ՌԴ քաղաքացիները

https://arm.sputniknews.ru/20260824/ajs-tarva-6-amsum-hhum-aveli-shat-kacutjan-kargavitshak-stacel-en-rd-qaghaqacinery-106079436.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2062/65/20626529_175:0:1600:1069_1920x0_80_0_0_be5cb7baac5a7cba6639389507ab2a6e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միգրացիա, հայաստան, ռուսաստան, հնդկաստան, իրանի իսլամական հանրապետություն

միգրացիա, հայաստան, ռուսաստան, հնդկաստան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 656–ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59 %-ով)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ծառայությունից տեղեկացնում են, որ 8 181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 085–ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։

Ըստ պաշտոնական տվյալների` աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։

ՆԳՆ–ից նշում են, որ առաջին 6 ամսում ՀՀ–ում 2 085 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ։ Այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1 233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։

Ի դեպ, 295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ, որոնց թվում առավել շատ են եղել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։

«Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալի` 59%–ոց աճի զգալի մասը, ըստ միգրացիայի և քաղաքացիության ծառայության` պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ։

Leave a comment