ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 42 անօդաչու թռչող սարք՝ Ռուսաստանի հինգ շրջանների և Սև ծովի երկնքում։
«Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ից մինչև 20։00-ն հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրային տարածքի երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչությունից։