Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 

Քաղաքականություն

24.08.2026 | 20:44

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան քաղաքական, հասարակական և պետական ​​գործիչներին պետական ​​պարգևներ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։ Նրանց թվում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաթղթի համաձայն՝ Հիքմեթ Հաջիևը պարգևատրվել է «Արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշանով՝ միջպետական ​​համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, բարեգործական գործունեության և Ուկրաինայի միջազգային ճանաչման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Նամակում Ալիևն ընդգծել է, որ Բաքուն կշարունակի մարդասիրական աջակցություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment