https://arm.sputniknews.ru/20260824/rusakan-banaky-harvatsner-e-hascrel-ukrainakan-navahangstin-lvogistik-entakarucvatsqnerin-106078073.html
Ռուսական բանակը հարվածներ է հասցրել ուկրաինական նավահանգստին, լոգիստիկ ենթակառուցվածքներին
Ռուսական բանակը հարվածներ է հասցրել ուկրաինական նավահանգստին, լոգիստիկ ենթակառուցվածքներին
Sputnik Արմենիա
Հարձակումների ժամանակ ռուսական զորքը հարվածային անօդաչուներ և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենք է օգտագործել։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T20:49+0400
2026-08-24T20:49+0400
2026-08-24T20:50+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_6cb6540c805294b03b6eb87846074bbc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը նոր հարվածներ է հասցրել ուկրաինական նավերին, նավահանգստին և լոգիստիկ ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ հարվածային անօդաչուներով և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքով խոցվել են`Բացի այդ, Օդեսայի շրջանում հարվածներ են հասցվել զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահման համար օգտագործվող երկու լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին համար նախատեսված ռազմական գույքի վրա։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_ff50a8363cba7482e29368d342ba4922.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Հարձակումների ժամանակ ռուսական զորքը հարվածային անօդաչուներ և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենք է օգտագործել։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը նոր հարվածներ է հասցրել ուկրաինական նավերին, նավահանգստին և լոգիստիկ ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հարվածային անօդաչուներով և օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքով խոցվել են`
«Օդեսա» նավահանգստում՝ Ուկրաինա ռազմական նշանակության բեռ հասցրած բեռնանավ, «Յուժնի» նավահանգստում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքով 4 պահեստ և վառելիքաքսուքային նյութերով 3 ռեզերվուար, ինչպես նաև ռազմական նշանակության բեռների բեռնաթափման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքներ։
Բացի այդ, Օդեսայի շրջանում հարվածներ են հասցվել զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահման համար օգտագործվող երկու լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին համար նախատեսված ռազմական գույքի վրա։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։