Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»

Քաղաքականություն

24.08.2026 | 19:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը «լիովին փլուզվում է»՝ երկրի տնտեսության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով տնտեսական միջոցառումների հայտարարությունից առաջ, գրում է CNN-ը։

«Իրանը լիովին փլուզվում է»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Մինչ այդ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պատրաստվում է հայտարարել Իրանի տնտեսության վրա ճնշումն ուժեղացնելու ծրագրի մասին։

Կիրակի Financial Times-ում հրապարակված հոդվածում Բեսենթը նշել էր, որ «Իրանի համար տնտեսական D-Day է գալիս» և սպառնացել Թեհրանի հետ գործարք կնքող երկրներին, սակայն քիչ մանրամասներ էր հայտնել այն մասին, թե ինչ է հայտարարելու։

Երկուշաբթի նաև Իրանի արժույթն անկում է ապրել մինչև ռեկորդային ցածր մակարդակ՝ ավելի քան երկու միլիոն ռիալ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment