Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 18:19

«Մենք մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին։ Շարունակելու ենք պաշտպանել և պաշտպանելու ենք»,- Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Մեր հարցին, թե որն է այդ ձևը, Կարապետյանը պատասխանեց, որ այն արդեն դրսևորվել է և նույն կերպ շարունակվելու է։

Կարապետյանն ակնարկեց, որ եկեղեցու վերաբերյալ իշխանության օրակարգը թելադրված է արտաքին ուժերից, սակայն կոնկրետ երկիր կամ ժողովուրդ չնշեց:

«Մենք չենք ընդունում բոլոր այն մտացածին օրակարգերը, որ բերվում է Հայաստան, ներմուծվում է Հայաստան օտար ազգի, մեզ հակառակորդ և թշնամի համարող ազգի պատվերով»,- նշեց Կարապետյանը:

Նշենք, որ Կառավարության 2026-2031 ծրագրում նշվում է միայն, որ ջանքեր են գործադրվելու Եկեղեցու փաստացի պետի հեռացումն (հանգստի կոչումը) ապահովելու, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն իրականացնելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրությունն ապահովելու ուղղությամբ, սակայն թե ծրագրի կոնկրետ որ տարում կամ որ փուլում է նախատեսվում դա անել, փաստաթղթում չի մասնավորեցվում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment