https://arm.sputniknews.ru/20260824/erekhaneri-masin-kievi-khvosqery-pshrvum-en-spanutjunneri-pastervov-zakharvova-106074176.html
Երեխաների մասին Կիևի խոսքերը փշրվում են սպանությունների փաստերով. Զախարովա
Երեխաների մասին Կիևի խոսքերը փշրվում են սպանությունների փաստերով. Զախարովա
Sputnik Արմենիա
Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների և համաշխարհային լրատվամիջոցների կողմից արձագանքի բացակայությանը, որոնք «Կիևի ռեժիմի… 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T18:44+0400
2026-08-24T18:44+0400
2026-08-24T18:44+0400
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
մարիա զախարովա
երեխա
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104659833_0:0:2560:1440_1920x0_80_0_0_16166ed2242601488b3fdda20cca8530.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու և նրա ռեժիմի հայտարարություններն այն մասին, որ իրենց համար թանկ է երեխաների կյանքը, կոտրվում են դաժան սպանությունների փաստերը տեսնելիս, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա ԱԹՍ–ների գիշերային զանգվածային հարձակումը։Այսօր առավոտյան Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևի հայտարարությունից հայտնի դարձավ երկրամասի վրա ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման մասին։ Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանում երեխաների շուրջօրյա մասնավոր մանկական կենտրոնի և հինգհարկանի բազմաբնակարանային շենքի վրա անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով 13, 15 և 16 տարեկան երեխաներ են զոհվել։Նա նաև ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների և համաշխարհային լրատվամիջոցների կողմից երեխաների սպանությունների փաստերի նկատմամբ արձագանքի բացակայությանը։«Ամոթ միջազգային կազմակերպություններին, ամոթ օտարերկրյա մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, ամոթ համաշխարհային լրատվամիջոցներին, որոնք չեն տեսնում երեխաների արյունը Կիևի ռեժիմի ձեռքերին», – եզրափակել է դիվանագետը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104659833_640:0:2560:1440_1920x0_80_0_0_0f4ed15a85564ba4691b3461e173feb7.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, մարիա զախարովա, երեխա, սպանություն
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան, մարիա զախարովա, երեխա, սպանություն
Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների և համաշխարհային լրատվամիջոցների կողմից արձագանքի բացակայությանը, որոնք «Կիևի ռեժիմի ձեռքերին երեխաների արյունը չեն տեսնում»։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու և նրա ռեժիմի հայտարարություններն այն մասին, որ իրենց համար թանկ է երեխաների կյանքը, կոտրվում են դաժան սպանությունների փաստերը տեսնելիս, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա ԱԹՍ–ների գիշերային զանգվածային հարձակումը։
Այսօր առավոտյան Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևի հայտարարությունից հայտնի դարձավ երկրամասի վրա ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման մասին։ Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանում երեխաների շուրջօրյա մասնավոր մանկական կենտրոնի և հինգհարկանի բազմաբնակարանային շենքի վրա անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով 13, 15 և 16 տարեկան երեխաներ են զոհվել։
«Ահա թե ինչպես է Զելենսկու ռեժիմը և ինքն անձամբ վերաբերվում երեխաներին։ Ոչ այլ կերպ։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե իրենց համար անգին են երեխաները, կոտրվում են Կիևի ռեժիմի կողմից բոլոր տարիքի երեխաների՝ նորածիններից մինչև ուսանողներ, դաժան սպանությունների փաստերը տեսնելով», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների և համաշխարհային լրատվամիջոցների կողմից երեխաների սպանությունների փաստերի նկատմամբ արձագանքի բացակայությանը։
«Ամոթ միջազգային կազմակերպություններին, ամոթ օտարերկրյա մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, ամոթ համաշխարհային լրատվամիջոցներին, որոնք չեն տեսնում երեխաների արյունը Կիևի ռեժիմի ձեռքերին», – եզրափակել է դիվանագետը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։