Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից

Քաղաքականություն

24.08.2026 | 17:48

Ռուսաստանը պատրաստվում է ծովով Թուրքիայից ստանալ բենզինի առաջին խմբաքանակը՝ ավելացնելով նոր մատակարարման ուղի, քանի որ Մոսկվան պայքարում է վառելիքի աճող պակասի դեմ։ S&P Global Commodities-ը հայտնել է, որ Wendrix լցանավը, որը բեռնվել է Մերսինի նավահանգստում, տեղափոխում է 200,000 բարել բենզին և, ինչպես սպասվում է, Ռուսաստան կհասնի հաջորդ շաբաթ, գրում է Turkiye today-ը։

Լցանավի բեռնաթափման նավահանգիստը հայտնի չէ, բայց նավն օգոստոսի 21-ի ուշ կեսօրին անցել է Լատվիայի մոտ Բալթիկ ծովով՝ Կալինինգրադն անցնելուց հետո, որտեղ գտնվում է Բալթիկ ծովում Ռուսաստանի չորս նավահանգիստներից մեկը։

Kpler նավերի հետևման ծառայության տվյալների համաձայն՝ Ռուսաստանը վերջին մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանի Վադինար տերմինալում ստացել է երեք բեռնված նավ՝ Եգիպտոսի մոտակայքում գտնվող նավից նավ փոխադրումների միջոցով, իսկ հուլիսի վերջին Մարոկկոյից ժամանել է առանձին բեռ։

Հնդկաստանից երեք խմբաքանակով մատակարարվել է, համապատասխանաբար, 356 հազար, 325 հազար և 325 հազար բարել բենզին, իսկ Մարոկկոյից՝ 300 հազար բարել։ Հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, ծովային ճանապարհով Ռուսաստանի բենզինի ներմուծումը հուլիսի վերջից ի վեր գերազանցել է 1 միլիոն բարելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment