Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Արթուր Ավագյանի և Գայանե Գասպարյանի գործով դատական նիստը:

Նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտնել, քանի որ հանդիսացել է նախկինում այս գործով վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ:

Վարույթն այլ դատավորի կհանձնվի: Նիստն ավարտվել է:

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ՝ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208.908.500

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Սահմանադրությամբ հազորված լինելով խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը, 2011 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում՝ շրջանցելով` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, համաձայնություն է տվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Ե. Կողբացի 42 հասցեում գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա կառուցված երկհարկանի մարզադահլիճի և ուսումնական նպատակներով օգտագործման համար ակնհայտ անհամապատասխան Երևան քաղաքի Պուշկին 38/1 շենքի թիվ 59 տարածքի փոխանակմանը:

Leave a comment