15:34 24.08.2026 (Թարմացված է: 15:35 24.08.2026)
Բաժանորդագրվել
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն»,– նշում է լրատվամիջոցը։
Այս դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։
Նշենք, որ սա զինծառայողի մահվան 14–րդ դեպքն է 2026 թվականի ընթացքում, 5-րդը` վերջին մեկ ամսում։