Միացյալ Նահանգներն արագ կարձագանքի Իրանի հարձակումներին, եթե Իսլամական Հանրապետությունը որոշի Վաշինգտոնի խոստացված «աննախադեպ պատժամիջոցներին» պատասխանել ռազմական սրմամբ, «Financial Times»-ում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Եթե ռեժիմի իշխանության վրա ազդեցությունը թուլանա տնտեսության հետ մեկտեղ, Իրանը դիմի ռազմական գործողությունների ԱՄՆ զորքերի կամ Պարսից ծոցի իր հարևանների դեմ, վստահ եղեք. նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփը կպատասխանի արագ և վճռականորեն», – գրել է Բեսենթը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակն այս փուլում տնտեսապես Թեհրանին լիովին մեկուսացնելն է։
Ավելի վաղ Բեսենթն X-ում գրել էր, որ ԱՄՆ-ն երկուշաբթի օրը նախատեսում է «ֆինանսական հարձակում» սկսել Իրանի դեմ։