https://arm.sputniknews.ru/20260824/rd-zun-ashkhatum-e-ukrainajum-hrtirneri-artadrman-vajrery-parzelu-ughghutjamb-peskvov-106061455.html
ՌԴ ԶՈւ–ն աշխատում է Ուկրաինայում հրթիռների արտադրման վայրերը պարզելու ուղղությամբ․ Պեսկով
ՌԴ ԶՈւ–ն աշխատում է Ուկրաինայում հրթիռների արտադրման վայրերը պարզելու ուղղությամբ․ Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլում ծայրահեղ բացասական են գնահատում SCALP հրթիռների արտադրության տեխնոլոգիաները Կիևին փոխանցելու Լոնդոնի ծրագրերը։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T13:51+0400
2026-08-24T13:51+0400
2026-08-24T13:52+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
կրեմլ
դմիտրի պեսկով
ուկրաինա
արևմուտք
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն աշխատանքներ է իրականացնում Ուկրաինայում հրթիռների արտադրության վայրերը պարզելու համար և միջոցներ է ձեռնարկում այդ կետերը ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ մտադիր է հայտարարել SCALP հրթիռների համար բրիտանական բաղադրիչների մասին տեղեկատվությունը գաղտնազերծելու իր կառավարության համաձայնության մասին։Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլում ծայրահեղ բացասական են գնահատում SCALP հրթիռների արտադրության տեխնոլոգիաները Կիևին փոխանցելու Լոնդոնի ծրագրերը։«Բրիտանիան մասնակցում է այս պատերազմին Կիևի ռեժիմի կողմից։ Բրիտանիան մեթոդաբար ու կանոնավոր կերպով յուղ է լցնում կրակի վրա և մեթոդաբար ու կանոնավոր կերպով դավեր է նյութում, որպեսզի թույլ չտա խաղաղ կարգավորման գործընթացի որևէ զարգացում։ Հենց դրանով է զբաղված Մեծ Բրիտանիան»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն է ունենալու։
կրեմլ
ուկրաինա
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
կրեմլ, դմիտրի պեսկով, ուկրաինա, արևմուտք, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
կրեմլ, դմիտրի պեսկով, ուկրաինա, արևմուտք, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Կրեմլում ծայրահեղ բացասական են գնահատում SCALP հրթիռների արտադրության տեխնոլոգիաները Կիևին փոխանցելու Լոնդոնի ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն աշխատանքներ է իրականացնում Ուկրաինայում հրթիռների արտադրության վայրերը պարզելու համար և միջոցներ է ձեռնարկում այդ կետերը ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ մտադիր է հայտարարել SCALP հրթիռների համար բրիտանական բաղադրիչների մասին տեղեկատվությունը գաղտնազերծելու իր կառավարության համաձայնության մասին։
«Մեր Զինված ուժերը համապատասխան աշխատանք են իրականացնում, համապատասխան տվյալներ են ստանում նման հրթիռների արտադրության վայրերը, այլ ռազմական սարքավորումների արտադրության վայրերը պարզելու համար, և միջոցներ են ձեռնարկում այդ կետերը ոչնչացնելու ուղղությամբ»,-ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլում ծայրահեղ բացասական են գնահատում SCALP հրթիռների արտադրության տեխնոլոգիաները Կիևին փոխանցելու Լոնդոնի ծրագրերը։
«Բրիտանիան մասնակցում է այս պատերազմին Կիևի ռեժիմի կողմից։ Բրիտանիան մեթոդաբար ու կանոնավոր կերպով յուղ է լցնում կրակի վրա և մեթոդաբար ու կանոնավոր կերպով դավեր է նյութում, որպեսզի թույլ չտա խաղաղ կարգավորման գործընթացի որևէ զարգացում։ Հենց դրանով է զբաղված Մեծ Բրիտանիան»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զինելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն է ունենալու։