Հայաստանի տարածքում օգոստոսի 24-ին տեղումներ չեն սպասվում, որոշ հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը հասնելու է +38․․․+40°C-ի։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ օգոստոսի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, իսկ 28-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում կանխատեսվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպների ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար բարձրանալու է 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 24-25-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ընթացքում և երեկոյան ժամերին քամին ուժգնանալու է՝ հասնելով 17-20 մ/վրկ-ի։
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային ալիքի ներթափանցման հետևանքով հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը շարունակելու է բարձրանալ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվելու են այսօր՝ օգոստոսի 24-ին։ Լեռնային մարզերում ցերեկային ջերմաստիճանը հասնելու է +32․․․+33°C-ի, նախալեռնային գոտում՝ +36․․․+37°C-ի, իսկ հովտային շրջաններում, հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +38․․․+40°C-ի։
Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում պահպանվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։